«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 
  • Վարչությունից դեպարտամենտ

    Վարչությունից դեպարտամենտ

    10.10.2013| 15:29
    Նոր ձևավորվող քննչական դեպարտամենտի գործունեությունը իրեն երկար սպասել չի տա։ Մեր ունեցած տեղեկության համաձայն, քննչական դեպարտամենտի ստեղծման համար նախատեսվող հիմնական բոլոր օրինագծերը մշակված են և ոչ միայն։ Ավարտված է, ինչպես «Քննչական դեպարտամենտի մասին» օրինագիծը, այնպես էլ առկա օրենքներում անհրաժեշտ փոփոխություններն են կատարված։
  • Փորձում են խթանել ՀՀ-ում և Վրաստանում մասնագիտական կրթության որակը

    Փորձում են խթանել ՀՀ-ում և Վրաստանում մասնագիտական կրթության որակը

    10.10.2013| 15:26
    Հոկտեմբերի 10-ին և 11-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի է ունենում ՏԵՄՊՈՒՍ-ի շրջանակներում իրականացվող «Մասնագիտական կրթության ոլորտում որակի ապահովման միջազգայնացման և համադրելիության խթանումը» (PICQA) եռամյա դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ համաժողովը: Համաժողովը կազմակերպել են «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ) և Գերմանիայի բնական գիտությունների, ճարտարագիտության, ինֆորմատիկայի և մաթեմատիկայի որակի ապահովման կենտրոնը:
  • «Փորձելու ենք բաց լինել արևելյան հարևանների հետ»

    «Փորձելու ենք բաց լինել արևելյան հարևանների հետ»

    10.10.2013| 14:54
    ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց. «Հայաստանն անդամակցեց շարժունակության գործընկերությանը, որը կդյուրացնի Հայաստանի քաղաքացիների՝ դրսում սովորելն ու աշխատելը»: Նա կարծիք հայտնեց, որ Հայաստանը կմիանա Վիլնյուսի հռչակագրին: Դեսպանն ասաց, որ Հայաստանի ճանապարհը դեպի Եվրամիություն չի ընդհատվել, այլ՝ դանդաղել է: Դեսպանի դիտարկմամբ՝ Եվրամիությունն ընդլայնվում է:
  • 70 մլն դրամ՝ կրթաթոշակներ հատկացնելու համար

    70 մլն դրամ՝ կրթաթոշակներ հատկացնելու համար

    10.10.2013| 14:52
    ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամին կտրամադրվի 70 մլն դրամ՝ կրթաթոշակներ հատկացնելու համար: 2011 թվականից հիմնադրամն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ունեցող առաջին և երկրորդ կուրսի ուսանողներին կրթաթոշակների տրամադրում» ծրագիրը, որի արդյունքում 2011 թվականին կրթաթոշակ են ստացել 600 ուսանող, իսկ 2012 թվականին՝ 750 ուսանող:
  • «Ասոցացման համաձայնագիրը մեքենա է Եվրոպա գնալու ճանապարհին»

    «Ասոցացման համաձայնագիրը մեքենա է Եվրոպա գնալու ճանապարհին»

    10.10.2013| 14:26
    ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին «Աշխարհը և մենք» ծրագրի շրջանակներում հյուրընկալվել էր Մամուլի ազգային ակումբում:
  • «Առաջադիմություն են գոռում, բայց անընդհատ հետ-հետ են գնում»

    «Առաջադիմություն են գոռում, բայց անընդհատ հետ-հետ են գնում»

    10.10.2013| 13:56
    Մինչև գրողների միության արտահերթ համագումարը հաշված օրեր են մնացել: Քննարկվելու է ՀԳՄ նախագահի ընտրության հարցը: Այսօր արդեն շրջանառվում են հավանական թեկնածուներից մեկ-երկուսի անունները: Նախագահի իրենց թեկնածուին են առաջադրելու նաև երիտասարդ գրողները: Թեև խոսվում է մի քանի անունների մասին, մեզ հետ զրույցում գրաքննադատ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ չժխտեց, որ երիտասարդ գրողներն առաջարկելու են իր թեկնածությունը:
  • Պուտինի  ետուառաջը` Լիտվայի սահմանին

    Պուտինի ետուառաջը` Լիտվայի սահմանին

    10.10.2013| 13:31
    Ռուսաստանը չեղյալ է համարել օրեր առաջ Կալինինգրադի մարզի հետ Լիտվա-Ռուսաստան սահմանի վրա լիտվական ավտոմեքենաների խստացված ստուգումը: Լիտվայի մաքսային ծառայության ղեկավար Անտանաս Շիպավիչյուսն ասել է, թե այդ հարցը կարգավորվել է: «Այժմ ռուսական մաքսատունը մարդատար ավտոմեքեները բաց է թողնում առանց լրացուցիչ ստուգումների, իսկ բեռնատարների բաց թողնման հնարավորությունը բարձրացել է 25 տոկոսով»,-նշել է պաշտոնյան:
  • Ջուր չի լինի

    Ջուր չի լինի

    10.10.2013| 13:13
    «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հոկտեմբերի 11-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի.
  • Սեֆիլյանին հետևողը Լֆիկ Սամո՞ն է եղել

    Սեֆիլյանին հետևողը Լֆիկ Սամո՞ն է եղել

    10.10.2013| 12:58
    Երեկ կեսգիշերին ` ժամը 23: 40-ից մինչև ժամը 00:10-ը Երևանի Զեյթուն թաղամասում, ուր գտնվում է Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի բնակարանը, BMW մակնիշի արծաթագույն ավտոմեքենան հետապնդել է նրան: Այս մասին ասվում է Նախախորհրդարանի այսօր տարածած հայտարարության մեջ: Նշվում է նաև, որ երեկ Փակ շուկայի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ Սեֆիլյանին է մոտեցել շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանի ներկայացուցիչը և նրան հրավիրել առանձնազրույցի:
  • Ավելի հեշտ կգնանք Եվրոպա

    Ավելի հեշտ կգնանք Եվրոպա

    10.10.2013| 11:47
    Երեկ Եվրախորհրդարանը վավերացրել է ԵՄ- Հայաստան վիզային ռեժիմի պարզեցման և ռեադմիսիայի մասին համաձայնագիրը: Այն հայաստանցիների համար եվրոպական երկրներ մուտքի արտոնագրի ստացման գործընթացի թեթևացում է նախատեսում, վիզայի դիմաց վճարվող գումարի կրճատում` նախկին 60 եվրոյի փոխարեն 35 եվրո, մի շարք կատեգորիայի մարդկանց (լրագրողներ, գիտնականներ, ուսանողներ, ուսուցիչներ, հարազատներ, պաշտոնական պատվիրակությունների անդամներ) համար պահանջվող փաստաթղթերի ցանկի կրճատում և այլն: